Ահա եւ մոտենում է ժամանակը, երբ կարող եք փոքրիկի սննդակարգը հարստացնել բանջարեղենով: Քչերը գիտեն, որ պղպեղն անփոխարինելի է փոքրիկի սննդացանկում: Սակայն չի բացառվում, որ փոքրիկները հրաժարվեն այն ուտել: Հետեւաբար ժամանակն է գործի դնել երեւակայությունը. փորձեք պղպեղից զվարճալի կենդանի պատրաստել:

Վերցրեք կանաչ, կարմիր ու դեղին պղպեղներ, լավ լվացեք, մաքրեք միջուկից` սակայն չմոռանալով, որ մեկը պետք է մնա

Ահա եւ մոտենում է ամառը, ինչը նշանակում է, որ ձեր սառնարանն ավելի կհարստանա մրգերով ու բանջարեղենով: Դա էլ իր հերթին նշանակում է, որ վերջապես կարող եք զարկ տալ ձեր երեւակայությանը եւ փոքրիկի նախաճաշը վերածել զվարճանքի:

Եթե փոքրիկը հրաժարվում է թթվասերից կամ պանրիկից, փորձեք այլ տարբերակ գտնել` այն մատուցելու: Վերցրեք հացի 2 կտոր, պանիր կամ թթվասեր, 2 ելակ, կես կիվի, անանասի կտորներ  

Բոլորս գիտենք, թե որքան օգտակար է միրգն ու բանջարեղենը: Հիմնական վիտամիններից շատերը հենց մրգերն են ապահովում: Բայց մեր փոքրիկները կամակոր են ու շատ հաճախ հրաժարվում են մրգից: Որպեսզի բանը չհասնի փոքրիկ կաշառքներին, պարզապես գործի դրեք ձեր երեւակայությունը եւ այդպես հաղթեք փոքրիկի համառությանը:

Փորձեք խնձորից գորտ պատրաստել: Ընտրեք կանաչ ու կարմիր խնձոր: Կանաչը կտրատեք այնպես,

Եթե Ձեր փոքրիկը հրաժարվում է մրգից, ապա ուշադիր ընթերցեք այս բաղադրատոմսը: Ձեզնից շատ բան չի պահանջվի` բանան, ելակ ու մանդարին, եւ դուք երեխային կմատուցեք հիանալի մրգային աղցան:

Բանանը լավ լվացեք, քանի որ այն առողջ պահելու համար տարբեր նյութեր են օգտագործվում, որոնք կարող են վնասակար լինել: Հետո կեղեւը մաքրեք, ուղղահայաց կիսեք միջից ու կտրատեք: Շարեք ափսեի մեջ այնպես, ինչպես

Փոքրիկները շատ են սիրում կարտոֆիլ, բայց բոլորիս է հայտնի, որ այն նախընտրում են տապակած վիճակում: Մինչդեռ տապակած կերակուրը կորցնում է հիմնական վիտամինները: Հատկապես ֆրին հակացուցված է փոքրիկներին, թեեւ մեծերին նույնպես խորհուրդ չի տրվում:

Որպեսզի փոքրիկը չհրաժարվի կարտոֆիլից, հրամցրեք այն յուրահատուկ տեսքով: Վերցրեք փոքր չափսի կարտոֆիլներ, բրինձ, գազար, ոլոռ ու վերմիշել: Կարտոֆիլը լավ լվացեք ու 

Այս նախաճաշն ամենաքիչ ժամանակն ու սննդամթերքը   կպահանջի ձեզնից: Հայտնի փաստ է, որ պանիրը կալցիումի մեծ պաշար ունի,իսկ կալցիումն առողջ ատամների գրավականն է: Սակայն չի բացառվում, որ փոքրիկը, մերժելով կաթնամթերքը, չցանկանա ուտել նաեւ պանիր: Իսկ ավելի վատ դեպքերում՝ երեխան, հնարավոր է, հրաժարվի հատկապես պանրից: Այդ դեպքում փորձեք ճաշիկը խաղ դարձնել: Ընտրեք քաղցրաբլիթը եւ վրան դրեք եռանկյունաձեւ պանրիկը: Զեյթունի կտրատած մասերով մկնիկի քիթն ու աչուկները սարքեք: Նկարում մկնիկի ականջների տեղում երշիկի շրջանաձեւ կտորներ են: Սակայն երշիկ հատկապես երեխաներին խորհուրդ չի տրվում ուտել: Հետեւաբար փորձեք ականջներ ստանալ

Այլ հոդվածներ …

Գովազդ