Մթերքներ, որոնք քայքայում են փոքրիկի օրգանիզմը

Սնունդ

Քաղցրավենիքները և մաստակները , որոնք երեխաներն այդքան շատ են սիրում, վնասակար մթերքների ցուցակում առաջին հորիզոնականում են:

Մաստակները և կոնֆետները որպես կանոն պարունակում են սննդային հավելանյութեր, սննդային ներկանյութեր, էմուլգատորներ, շաքարավազի փոխարինողներ և այլն: 

Քաղցրավենիքները և մաստակները , որոնք երեխաներն այդքան շատ են սիրում, վնասակար մթերքների ցուցակում առաջին հորիզոնականում են:

Մաստակները և կոնֆետները որպես կանոն պարունակում են սննդային հավելանյութեր, սննդային ներկանյութեր, էմուլգատորներ, շաքարավազի փոխարինողներ և այլն:  Դրանց օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկմանը,  ալերգիայի,  մաշկային հիվանդությունների, կարող է առաջացնել երիկամաքարային և աղեստամոքսային համակարգի հիվանդություններ:

Հաջորդը վնասակար մթերքների ցանկում հետևյալ մսամթերքներն են. մսի ֆարշերը, եփված երշիկները, նրբերշիկները և սարդելկաները: Դրանց մեջ պարունակվող քիմիական նյութերը ևս օրգանիզմին անդառնալի վնաս են պատճառում:  Կարող են առաջացնել աղեստամոքսային համակարգի հիվանդություններ, քաղցկեղ, տեսողության խանգարում, ալերգիա:

Վնասակար է նաև ապխտած ձուկը և միսը, որոնք վնասակար են ստամոքսի և սիրտանոթային համակարգի համար:

Գովազդի շնորհիվ յոգուրտը բոլորս համարում ենք ամենաօգտակար կաթնամթերքներից մեկը: Սակայն դրանցում պարունակվող խտանյութերը, արոմատիզատորները և այլ քիմիական նյութերը կարող են ալերգիա առաջացնել, ինչպես նաև ստամոքսային այլ հիվանդություններ:

Երեխաները շատ են սիրում նաև չիպսեր, կարտոֆիլի  ֆրի, սուխարիկներ, որոնք էլի պարունակում են համի ուժեղացուցիչներ և ստաբիլիզատորներ: Այս մթերքների պատրաստման եղանակն այնպիսին է, որ դրանցում  կուտակվում են կոնցերոգեն ճարպեր, ինչն այդ մթերքներն առավել վտանգավոր է դարձնում:  Այս մթերքների օգտագործումը կարող է առաջացնել դեմքի կարմրություն, քրտնարտադրություն, տեսողության վատացում, ստամոքսի խանգարում:

Հյութերում և գազավորված ըմպելիքներում պարունակվող քիմիական նյութերը  կարող են հանգեցնել նյարդային համակարգի հյուծման և ալերգիայի:

Սուոսները օգտակար սնունդը դարձնում են վնասակար: Սոուսների բաղադրությունում կան սննդային ներկանույթեր, խտանյութեր, կոնսերվանտներ, որոնք էլի առաջացնում են վերը թվարկած հիվանդությունները:

Օգտագործեք նաև առանց վնասակար հավելանյութերի շոկոլադ: Արոմատիզատորներով, էմուլգատորներով և խտանյութերով շոկոլադը կարող է ալերգիա առաջացնել:

Երեխայի համար մթերքներ ընտրելիս մի քանի րոպե ժամանակ հատկացրեք և ուսումնասիրեք դրա բաղադրությունը: Այսպիսով Ձեր փոքրիկին զերծ կպահեք վնասակար մթերքների ազդեցությունից:


Գովազդ