Անգլիական համեղ պուդինգ

Սնունդ

Ինչ է պետք` 6 բաժնի համար

  • Կաթ-1.3 լիտր
  • Վանիլի փոշի-1 թեյի գդալ
  • Շաքարավազ-1 բաժակ
  • Բրինձ-0.6  բաժակ

Ինչ է պետք` 6 բաժնի համար

  • Կաթ-1.3 լիտր
  • Վանիլի փոշի-1 թեյի գդալ
  • Շաքարավազ-1 բաժակ
  • Բրինձ-0.6  բաժակ
  • Բալի չիր-կես բաժակ
  • Սերուցք-125 մլ (գոգլի)
  • Ռոմ-համի համար

Ինչպես պատրաստել

  1. Կաթը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, եռացնել թույլ կրակի վրա: Ավելացնել բրինձը, կրկին թողնել, որ եռա, իջեցնել կրակը, փակել կափարիչով ու եփել` պարբերաբար խառնելով: 1 ժամ, 15 րոպեից վերցնել կրակի վրայից:
  2. Բրձի խյուսը լցնել տարայի մեջ, ավելացնել լվացված բալը, վանիլի փոշին, ռոմն ու աղը: Լավ խառնել ու թողնել` հովանա: Փակել կափարիչով ու դնել սառնարան:
  3. Մատուցելուց երկու ժամ առաջ սերուցքը հարել մինչեւ խիտ փրփուր դառնա ու լցնել բրձի պուդինգի վրա:

Բարի ախորժակ

Գովազդ