Սև հաղարջով ժելե երեխաների համար

Սնունդ

Սև հաղարջով ժելեի պատրաստման համար հարկավոր է.

50 գրամ սև հաղարջ

1,5 ճաշի գդալ շաքարավազ

1 բաժակ ջուր

7 գրամ ժելատին:

Պատրաստման եղանակը.

Սև հաղարջը լավ լվանալ, ապա ցայել եռման ջրով: Տրորել և թանզիվով քամել հատապտուղների հյութը:

Հատապտուղների մնացուկի վրա եռման ջուր ավելացնել, մի քանի րոպե եփել,հետո մաղով անցկացնել:

Ժելատինը հարկավոր է 30 րոպե թողնել սառը ջրի մեջ, հետո հանել ջրից: Եփուկում ավելացնել ժելատինը և շաքարավազը և լավ խառնել: Ստացված զանգվածը խառնելով հարկավոր է հասցնել մինչև եռման ջերմաստիճանի: Հետո այն սառեցնել և ավելացնել հյութը:

Էլի լավ խառնել և լցնել կաղապարների մեջ, ապա դնել սառցախցիկում:

Մի քանի ժամ անց կաղապարը պետք է շատ կարճ ժամանակով դնել տաք ջրի մեջ, ապա շուռ տալ և ժելեն դնել տարայի վրա:

Բարի ախորժակ

Գովազդ