Ինչ եփել նախադպրոցական տարիքի փոքրիկի համար. Առողջ մթերքներ

Սնունդ

Միկրոտարրերը` յոդը, երկաթը, ցինկը, պատասխանատու են ուղեղի լավ աշխատանքի համար: Յոդն ազդում է ինտելեկտի վրա: Երեխան ավելի լավ կսովորի և նորը հեշտ կյուրացնի, եթե օրգանիզմը մշտապես յոդ ստանա սննդի հետ կամ վիտամինային կոմպլեքսի միջոցով:

Գիտնականների ուսումնասիրություններով պարզվել է, որ յոդի բնական դեֆիցիտ ունեցող բնակավայրերում մարդկանց ինտելեկտն  առնվազն 15 տոկոսով ցածր է նման խնդիր չունեցող բնակավայրերի բնակիչների

Միկրոտարրերը` յոդը, երկաթը, ցինկը, պատասխանատու են ուղեղի լավ աշխատանքի համար: Յոդն ազդում է ինտելեկտի վրա: Երեխան ավելի լավ կսովորի և նորը հեշտ կյուրացնի, եթե օրգանիզմը մշտապես յոդ ստանա սննդի հետ կամ վիտամինային կոմպլեքսի միջոցով:

Գիտնականների ուսումնասիրություններով պարզվել է, որ յոդի բնական դեֆիցիտ ունեցող բնակավայրերում մարդկանց ինտելեկտն  առնվազն 15 տոկոսով ցածր է նման խնդիր չունեցող բնակավայրերի բնակիչների համեմատությամբ: Ուստի կարևոր է յոդացված աղի օգտագործումը: Ընդ որում, աղը պետք է ավելացնել վերջում,որ յոդը պահպանվի:

Երեխային սովորեցրեք նաև ծովամթերք ուտելուն: Երկաթը հեմոգլոբինի բաղադրիչներից է, որն էլ իր հերթին ուղեղի բջիջներին  թթվածին է մատակարարում:  Այն նաև մասնակցում է նյարդաթելիկների ձևավորմանը, պաշտպանում է բջիջները բացասական ազդեցություններից:  Երեխան, որն ունի երկաթի պակասություն, գունատ է, թույլ, նոր ինֆորմացիան դժվարությամբ է ընկալում: Երկաթն առավել լավ է յուրացվում լյարդից, մսից, վիտամին C-ով հարուստ մրգերից ու բանջարեղեններից: Իսկ, օրինակ, ճապը խանգարում է երկաթի յուրացմանը, այնպես որ միսը և ընդհանրապես կերակուրները պետք է յուղալի չլինեն:

Ցինկը հակաօքսիդանտ է, որ ուղեղի բջիջները պաշտպանում է բացասական ազդեցություններից: Այն նպաստում է նյութափոխանակությանը, նպաստում է հիշողության համար պատասխանատու սպիտակուցների սինթեզմանը: Մտավոր ծանրաբեռնվածությունը, սթրեսները, հիվանդությունները զգալիորեն նվազեցնում են ցինկի մակարդակն արյան մեջ:  Պակասը լրացնել կարելի է երեխայի սննդակարգում ընդգրկելով միս, ձուկ, լյարդ, ձու, հնդկական ընկույզ:

Լավ է, եթե ընտանիքում ճաշի ժամը միշտ նույնն է: Սովորեցնելով երեխային սնվել կոնկրետ ժամերի` նրա օրգանիզմին մեծ լավություն եք անում. Այսպես մարսողական հյութերի ուժեղ արտազատում  տեղի է ունենում հենց ճիշտ պահին: Այսպես փոքրիկն էլ մեծ ախորժակով  կնախաճաշի, կճաշի և կընթրի: Կերակրման սիստեմատիկ ուշացումները հանգեցնում են աղեստամոքսային համակարգի աշխատանքի խանգարման, կրճատվում է արտազատվող մարսողական հյութերի քանակը և աստիճանաբար կորչում է ախորժակը:

Պետք է նաև նշել, որ նախադպրոցական տարիքի երեխան պետք է օրական սնվի չորս անգամ, ցանկալի է միշտ նույն ժամերին: Իսկ ուտելիս էլ երեխային մի շտապեցրեք, սնունդը պետք է մանրակրկիտ ծամի նոր կուլ տա: Այսպես օգտակար նյութերն ավելի լավ կյուրացվեն:

Գովազդ