Կաթնաշոռից գնդիկներ բալով

Սնունդ

Բաղադրությունը.

Կաթնաշոռ – 180-200 գրամ

Ձու – 1 հատ

Ալյուր – 3-4 ճաշի գդալ

Շաքարավազ – 1-2 ճաշի գդալ, ըստ ճաշակի

Թարմ կամ սառեցված բալ, առանց կտի: կարող է նաեւ ուրիշ հատապտուղ լինել

Շաքարավազ – 1 ճաշի գդալ, բալի համար

Կռախմալ – ½ թեյի գդալ:

Պատրաստման եղանակը.

Բաղադրությունը.

Կաթնաշոռ – 180-200 գրամ

Ձու – 1 հատ

Ալյուր – 3-4 ճաշի գդալ

Շաքարավազ – 1-2 ճաշի գդալ, ըստ ճաշակի

Թարմ կամ սառեցված բալ, առանց կտի: կարող է նաեւ ուրիշ հատապտուղ լինել

Շաքարավազ – 1 ճաշի գդալ, բալի համար

Կռախմալ – ½ թեյի գդալ:

Պատրաստման եղանակը.

  1. Կաթնաշոռը, ձուն եւ շաքարավազը միասին լավ խառնում եք
  2. Ավելացնում եք ալյուրը խառնում այնքան, որ դառնա խմոր:
  3. Սեղանի վրա շաղում եք ալյուր, խմորը գլորում եք եւ դարձնում երկարավուն: Կտրտում եք ոչ շատ մեծ մասերի, հետո տափակացնում եք, 5 սմ տրամագծով:
  4. Ամեն խմորի վրա դնում եք մեկ բալ: հետո խմորը ծայրերից հավաքելով դարձնում եք կլորակներ:
  5. Բալի սոուսը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնում եք բալը: Վրան լցնում եք շաքարավազը ու մի քիչ ջուր: Եփում եք ցածր կրակի վրա, մինչեւ բալերը թուլանան:
  6. Կրախմալը խառնում ենք 1-2 ճաշի գդալ ջրի հետ եւ ավելացնում բալերի վրա: Եփում եք եւս 2 րոպե, անընհատ խառնելով, մինչեւ շիլան թանձրանա:
  7. Առանձին կաթսայի մեջ եռացնում եք ջուր`ավելացնելով մի քիչ աղ: Արդեն պատրաստի գնդիկները, զգուշությամբ գցում եք ջրի մեջ ու թողնում մինջեւ եփի:

Պատրաստի գնդիկները դնում եք ափսեի մեջ եւ վրան լցնում եք բալի սոուսը:

Բարի ախորժակ:

Գովազդ