Մրգային ապուր բրնձե խորանարդիկներով

Սնունդ

Բաղադրությունը

1. Խնձոր-1հատ

2. Շաքարի օշարակ - 2 թեյի գդալ

3.Բրինձ – 2 ճաշի գդալ

4. Կաթ – ½ բաժակ

5. Ջուր – Մեկ բաժակ

Այսպիսի ապուր կարելի է պատրաստել տարբեր հատապտուղներից, ըստ ճաշակի: Մրգերը լցնում եք կաթսայի մեջ եւ

Բաղադրությունը

1. Խնձոր-1հատ

2. Շաքարի օշարակ - 2 թեյի գդալ

3.Բրինձ – 2 ճաշի գդալ

4. Կաթ – ½ բաժակ

5. Ջուր – Մեկ բաժակ

Այսպիսի ապուր կարելի է պատրաստել տարբեր հատապտուղներից, ըստ ճաշակի: Մրգերը լցնում եք կաթսայի մեջ եւ եփում, մինչեւ դրանք դառնան շատ փափուկ: Հետո թողնում եք սառչի: Արդեն սառած ապուրի մեջ ավելացնում եք բրնձի խորանարդիկներ:

Բրնձե խորանարդիկների պատրաստումը. Լավ լվանում եք բրինձը, վրան լցնում եք եռացրած տաք ջուր եւ եփում 10 րոպե: Թափում եք ջուրը եւ բրինձի վրա ավելացնում տաք կաթ: Վրան ավելացնում եք 2 թեյի գդալ շաքարի օշարակ եւ թողնում եք շարունակվի եփել, փակ կափարիչով եւ թույլ կրակի վրա: Արդյունքում պետք է ստանաք մածուցիկ շիլա, որը պետք է խառնեք եւ հավասար շերտով, կես սանտիմետր հաստությունից ոչ ավել,  արագ դնեք ափսեի մեջ, որը նախապես թրջում եք եռացրած ջրով: Հետո պետք է սպասեք, միչեւ շիլան սառի, դրանից հետո, կտրտում եք այն մանր խորանարդիկներով:

Բարի ախորժակ:

 

Գովազդ