Մակարոնը պանրով. երեք բաղադրատոմս

Սնունդ

Մակարոնով կերակրատեսակները կշտացնող են ու պարունակում են բարդ ածխաջրեր, B խմբի վիտամիններ: Մակարոնով կերակրատեսակները երեխաները նաև շատ են սիրում: Ուստի կարող եք ընտանեկան մենյուն բազմազան դարձնել տարբեր տեսակի մակարոնային կերակրատեսակներով:

Մակարոնը պանրով պատրաստելու համար հարկավոր է խաշվող մակարոն շչակի տեսքով և հիսուն գրամ քերած պանիր, ցանկալի է պինդ տեսակի: Խաշված մակարոնի վրա ավելացնել մի կտոր կարագ, իսկ

Մակարոնով կերակրատեսակները կշտացնող են ու պարունակում են բարդ ածխաջրեր, B խմբի վիտամիններ: Մակարոնով կերակրատեսակները երեխաները նաև շատ են սիրում: Ուստի կարող եք ընտանեկան մենյուն բազմազան դարձնել տարբեր տեսակի մակարոնային կերակրատեսակներով:

Մակարոնը պանրով պատրաստելու համար հարկավոր է խաշվող մակարոն շչակի տեսքով և հիսուն գրամ քերած պանիր, ցանկալի է պինդ տեսակի: Խաշված մակարոնի վրա ավելացնել մի կտոր կարագ, իսկ վրայից մակարոնը ծածկել քերած պանրով:  Տաք մակարոնի վրա պանիրն արագ կհալչի ու մակարոնն ավելի համեղ ու ախորժալի կդառնա:

Բաղադրատոմսի մեկ այլ տարբերակում կարելի է նաև պոմիդոր օգտագործել: Երկու-երեք պոմիդորները մանր կտրատել և եփել թավայի մեջ, ցանկության դեպքում ավելացնել նաև համեմունքներ: Ապա պատրաստի պոմիդորային սոուսի վրա ավելացնել եփված մակարոնը և քերած պանիրը: Խառնել և եփել մի քանի րոպե:

Փոքրիկին կարելի է ուրախացնել նաև մակարոններով ջեռեփուկով: Դրա համար հարկավոր է պատրաստել կաթով սոուս:

Սոուսի համար կաթը տաքացնել, ավելացնել մեկ թեյի գդալ ալյուր և անընդհատ խառնել հասցնելով եռման վիճակի: Սոուսը պատրաստ է մի փոքր խտանալուց հետո:

Ջեռոցի թավայի մեջ լցնել խաշված մակարոնը, վրան ավելացնել սոուսը, ապա ծածկել քերած պանրով: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև տապակած գազար և գլուխ սոխ: Տարան դնել արդեն տաքացած ջեռոցը տասը րոպեով: Մատուցելուց կարող եք վրան կանաչեղեն ավելացնել:

Բարի ախորժակ:

Գովազդ