Դդումով կեքս

Սնունդ

Սա հիանալի այլընտրանք է դդումով ապուրին: Եթե երեխան չի սիրում դդումով ապուր, ապա կարող եք առաջարկել դդումով կեքս, որում կան դդումի բոլոր օգտակար  նյութերը, սակայն որը չունի ապուրին հատուկ համը:

Հարկավոր է.

Դդումի միջուկ (փափկամաս)- 400 գրամ

Ձու- 2 հատ,

Ալյուր- 2  ճաշի գդալ

Շաքարավազ-  1 ճաշի գդալ

Սա հիանալի այլընտրանք է դդումով ապուրին: Եթե երեխան չի սիրում դդումով ապուր, ապա կարող եք առաջարկել դդումով կեքս, որում կան դդումի բոլոր օգտակար  նյութերը, սակայն որը չունի ապուրին հատուկ համը:

Հարկավոր է.

Դդումի միջուկ (փափկամաս)- 400 գրամ

Ձու- 2 հատ,

Ալյուր- 2  ճաշի գդալ

Շաքարավազ-  1 ճաշի գդալ

Ձեթ- 5  ճաշի գդալ

Սերուցքային կարագ- 25-30  գրամ

Մեկ լիմոնի միջուկ

Փխրեցուցիչ- 2  թեյի գդալ (կարելի է նաև առանց սրա):

Պատրաստման եղանակը.

Դդումը մաքրել, լվանալ, կտրատել: Դդումի կեսը եփել ոչ մեծ քանակությամբ ջրում և վերածել պյուրեի: Մնացածը կտրատել ոչ մեծ խորանարդիկներով և մի փոքր տապակել սերուցքային կարագով:

Խմորի պատրաստման եղանակը. Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել դդումի պյուրեն, լիմոնի միջուկը, ալյուրը, աղը և փխրեցուցիչը: Բոլորը լավ խառնել, ավելացնել դդումի խորանարդիկները և մեկ անգամ էլ լավ խառնել:

Խմորը լցնել յուղած կաղապարի մեջ և դնել տաքացած  ջեռոցը:  200 աստիճան ջերմաստիճանի պարագայում եփել մոտ քառասուն րոպե:

Բարի ախորժակ:

Գովազդ