Մանդարինային մուս. Քաղցր բաղադրատոմս երեխաների համար

Սնունդ

Մանդարինային մուս պատրաստելու համար հարկավոր է.

30  գրամ շաքարավազ

150 մլ ջուր

6 գրամ ժելատին

100 գրամ մանդարին

1 թեյի գդալ լիմոնի հյութ:

Պատրաստման եղանակը.

Մանդարինային մուս պատրաստելու համար հարկավոր է.

30  գրամ շաքարավազ

150 մլ ջուր

6 գրամ ժելատին

100 գրամ մանդարին

1 թեյի գդալ լիմոնի հյութ:

Պատրաստման եղանակը.

Ժելատինի վրա  սառը ջուր լցնել և թողնել կես ժամ, որ ուռչի:

Մանդարիններից քամել հյութը:  Մնացուկի վրա  եռման ջուր լցնել և եփել հինգ-վեց րոպե:

Ապա քամել (ֆիլտրել) և ստացված եփուկի վրա ավելացնել շաքարավազը: Լավ խառնել ու հասցնել եռման ջերմաստիճանի:

Ապա ավելացնել  ուռած ժելատինը, նորից խառնել և հասցնել եռման ջերմաստիճանի, բայց չեռացնել:

Խառնուրդին ավելացնել լիմոնի և մանդարինի հյութը:

Սառեցնել և լավ հարել, մինչև  փրփուրի առաջանալը: Ապա լցնել տարաների մեջ և դնել սառնարան:

Բարի ախորժակ:

Գովազդ