Սուրբ ծննդյան բաղադրատոմսեր երեխաների համար

Սնունդ

Մանկիկները սուրբ ծննդյանը  սպասում են անհամբերությամբ: Սա սիրելի տոն է թե մեծահասակների, թե փոքրահասակների համար:

Սուրբ ծննդյան կերակրատեսակները փոքրիկների համար կարող են լինել շատ բազմազան: Ստորև կներկայացնենք մի քանի բաղադրատոմս:

Բրինձ շոգեխաշած մրգերով

Պատրաստելու համար հարկավոր է.

Բրինձ- 400  գրամ կամ  2 բաժակ

Չորամրգեր (չամիչ, ծիրանի չիր)-400 գրամ

Մանկիկները սուրբ ծննդյանը  սպասում են անհամբերությամբ: Սա սիրելի տոն է թե մեծահասակների, թե փոքրահասակների համար:

Սուրբ ծննդյան կերակրատեսակները փոքրիկների համար կարող են լինել շատ բազմազան: Ստորև կներկայացնենք մի քանի բաղադրատոմս:

Բրինձ շոգեխաշած մրգերով

Պատրաստելու համար հարկավոր է.

Բրինձ- 400  գրամ կամ  2 բաժակ

Չորամրգեր (չամիչ, ծիրանի չիր)-400 գրամ

Շաքարի փոշի- 2 բաժակ:

Պատրաստման եղանակը

Բրինձը խաշել, քամել, լվանալ սառը ջրով, թողնել, որ քամվի: Չորամրգերը եփել  շաքարի փոշիով : Շոգեխաշած մրգերը ( ծիրանի չիրը մանր կտրատել) խառնել բրնձի հետ, վրան լցնել քաղցր եփուկից: Եթե երեխան ալերգիա չունի, կարող եք նաև մեղր ավելացնել:

Ձավարով  և կաթնաշոռով ապուր

Հարկավոր է.

Ձավար-50 գրամ

Շաքարի փոշի-50 գրամ

Սերուցքային կարագ- 50 գրամ

Կաթնաշոռ-100 գրամ

Ջուր- 265 մլ:

Պատրաստման եղանակը

Հատիկները մանրակրկիտ լվանալ հոսող ջրով: Ջուրը հասցնել եռման ջերմաստիճանի և լցնել ձավարը, հասցնել կիսաեփ վիճակի: Ավելացնել կարագը, շաքարի փոշին, կաթնաշոռը, լավ խառնել և  եփել մինչև պատրաստ լինի:

Տապակած խնձորը խմորով

Հարկավոր է.

Ալյուր- 300 գրամ

Ձու-4 հատ

Շաքարավազ- 100 գրամ

Սերուցքային կարագ

Միջուկից մաքրված խնձորներ- 500 գրամ:

Պատրաստման եղանակը

Ձվով, շաքարավազով և ալյուրով խմոր պատրաստել: Խնձորները լվանալ և շերտերով կտրատել: Խնձորի ամեն շերտը թաթախել խմորի մեջ և մինչև վարդագույն դառնալը տապակել եռացող յուղի մեջ:

Մանկական կերակրատեսակները հարկավոր է նաև գեղեցիկ զարդարել, քանի որ փոքրիկների համար շատ կարևոր է ուտեստի արտաքին տեսքը:

Բարի ախորժակ:

 

Գովազդ