Ինչպես պատրաստել մրգային տոնածառ փոքրիկի համար

Սնունդ

Որպեսզի Ամանորը դարձնեք իսկական տոն, պետք է առաջին հերթին լինեք հնարամիտ ու չսահմանափակեք Ձեր երեւակայությունը: Բայց եթե հոգնած եք եւ ժամանակ չունեք` փոքրիկների համար տոնական կերակրատեսակներ հնարելու համար, պարզապես օգտվեք մեր առաջարկած բաղադրատոմսերից:

Նախեւառաջ ձեզ հարկավոր է խնձոր ու գազար: Խնձորը փորեք, ուղղահայաց դիրքով դրեք գազարը եւ վրան

Որպեսզի Ամանորը դարձնեք իսկական տոն, պետք է առաջին հերթին լինեք հնարամիտ ու չսահմանափակեք Ձեր երեւակայությունը: Բայց եթե հոգնած եք եւ ժամանակ չունեք` փոքրիկների համար տոնական կերակրատեսակներ հնարելու համար, պարզապես օգտվեք մեր առաջարկած բաղադրատոմսերից:

Նախեւառաջ ձեզ հարկավոր է խնձոր ու գազար: Խնձորը փորեք, ուղղահայաց դիրքով դրեք գազարը եւ վրան շարեք ատամի փայտիկներ: Ընտրեք հնարավորինս փոքրիկ մրգեր, իսկ մեծերը մանրացրեք այնպես, որ կարողանաք ամրացնել փայտիկներին: Եվ հիշեք, այնպես պետք է մրգերը շարել, որ վերջում տոնածառի տեսք ստացվի: Մրգային տոնածառի գագաթին էլ կարող եք տեղադրել աստղաձեւ կտրված անանաս:

Իսկ ափսեն, որի վրա կկառուցեք մրգային տոնածառը, զարդարեք կանաչիով:

ԲԱՐԻ ՏՈՆԱԿԱՆ ԱԽՈՐԺԱԿ

Գովազդ