Մրգերով և կաթնաշոռով ջեռեփուկ

Սնունդ

Երկու բաժնի համար հարկավոր է.

Կաթնաշոռ-500 գրամ,

Խնձոր-2 հատ,

Կիվի-2 հատ

Նարինջ-2 հատ,

Ձու- 1 հատ,

Կրախմալ- 3թ. գդալ,

Մեղր- 3 թ. գդալ,

Լիմոնի հյութ- 3 թ. գդալ,

Շաքարավազ- 1 թ. գդալ,

Սերուցքային կարագ- 1 ճաշի գդալ,

Լավ մանրացրած չորահաց- 1 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակը.

Երկու բաժնի համար հարկավոր է.

Կաթնաշոռ-500 գրամ,

Խնձոր-2 հատ,

Կիվի-2 հատ

Նարինջ-2 հատ,

Ձու- 1 հատ,

Կրախմալ- 3թ. գդալ,

Մեղր- 3 թ. գդալ,

Լիմոնի հյութ- 3 թ. գդալ,

Շաքարավազ- 1 թ. գդալ,

Սերուցքային կարագ- 1 ճաշի գդալ,

Լավ մանրացրած չորահաց- 1 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակը.

Մրգերը լվանալ, հեռացնել կեղևը: Խնձորը կտրատել  բարակ շերտերով, կիվին և նարինջը՝ կլոր-կլոր:

Առանձնացնել ձվի սպիտակուցը և դեղնուցը: Խառնել դեղնուցը, շաքարավազը, կաթնաշոռը, կրախմալը, մեղրը և լիմոնի հյութը: Սպիտակուցը լավ հարել և ավելացնել խառնուրդին:

Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Տարան յուղել, ցանել չորահացի փշրանքը:  Կտրատված մրգերը շերտերով դասավորել՝ սկզբում խնձորը, հետո նարինջը և կիվին: Վերևից լցնել կաթնաշոռի զանգվածը: Եփել 30-35 րոպե:

Բարի ախորժակ:

Գովազդ