Վարունգով աղցան երեխաների համար. երկու բաղադրատոմս

Սնունդ

Աղցանը նախատեսված է երեք և ավելի բարձր տարիքի երեխաների համար:

Աղցան պոմիդորով և վարունգով

Պոմիդորով և վարունգով աղցանը բանջարեղենների նախընտրելի խառնուրդ է: Փոքրիկներն էլ այն շատ են սիրում: Սակայն պետք է հիշել, որ այս աղցանը մանկիկին կարելի է տալ միայն երեք տարեկանից հետո, քանի որ միայն այդ տարիքից հետո է, որ փոքրիկի ստամոքսը սկսում է արտադրել  բավարար

Աղցանը նախատեսված է երեք և ավելի բարձր տարիքի երեխաների համար:

Աղցան պոմիդորով և վարունգով

Պոմիդորով և վարունգով աղցանը բանջարեղենների նախընտրելի խառնուրդ է: Փոքրիկներն էլ այն շատ են սիրում: Սակայն պետք է հիշել, որ այս աղցանը մանկիկին կարելի է տալ միայն երեք տարեկանից հետո, քանի որ միայն այդ տարիքից հետո է, որ փոքրիկի ստամոքսը սկսում է արտադրել  բավարար քանակությամբ ֆերմենտներ, որոնք ընդունակ են մարսել պոմիդորով և վարունգով աղցանը:

Այս աղցանը շատ հեշտ է պատրաստվում: Հարկավոր է լավ լվանալ նույն քանակությամբ պոմիդորը և վարունգը, կտրատել բարակ շերտերով, խառնել, համեմել ձեթով և աղով:

Աղցան բանջարեղենային

Խաշեք մեկ կարտոֆիլը, մեկ բաժակ կանաչ ոլոռը  և մեկ ձուն: Կարտոֆիլը, վարունգը և ձուն խորանարդիկներով կտրատեք, մանր կտրատեք մի քանի ճյուղ մաղադանոսը, ավելացրեք ոլոռը, խառնեք: Համեմեք քիչ քանակությամբ թթվասերով:

Բարի ախորժակ:

Գովազդ