Համեղ ու գեղեցիկ նախաճաշ` ձվածեղ արջուկ

Սնունդ

Եթե շտապում եք, բայց նաեւ ուզում եք ձեր փոքրիկի նախաճաշն իսկական տոն դարձնել, ապա դուք ճիշտ ընտրություն եք կատարել: Անուշ քնից հետո արթնացած փոքրիկն իսկական հրճվանք կապրի, եթե տեսնի, որ կերակուրը նույնպես կարող է քնկոտ արջուկի տեսք ունենալ:

Շատ բան հարկավոր չէ` հավկիթ, բրինձ, կարագ ու հաց: 1-2 հավկիթը կոտրեք, հարեք եւ թավայում կարագով եփեք այնպես, որ ամբողջական  կտոր ստացվի, այսինքն`չմասնատվի: Մի բուռ բրինձը լվանալուց հետո խաշեք, ավելացրեք մի պնտղունց աղ ու 4 գնդիկ սարքեք`մեկը` արջուկի դեմքը, մյուս երկուսը` ականջները եւ երրորդը` վերմակի տակից

Եթե շտապում եք, բայց նաեւ ուզում եք ձեր փոքրիկի նախաճաշն իսկական տոն դարձնել, ապա դուք ճիշտ ընտրություն եք կատարել: Անուշ քնից հետո արթնացած փոքրիկն իսկական հրճվանք կապրի, եթե տեսնի, որ կերակուրը նույնպես կարող է քնկոտ արջուկի տեսք ունենալ:

Շատ բան հարկավոր չէ` հավկիթ, բրինձ, կարագ ու հաց: 1-2 հավկիթը կոտրեք, հարեք եւ թավայում կարագով եփեք այնպես, որ ամբողջական  կտոր ստացվի, այսինքն`չմասնատվի: Մի բուռ բրինձը լվանալուց հետո խաշեք, ավելացրեք մի պնտղունց աղ ու 4 գնդիկ սարքեք`մեկը` արջուկի դեմքը, մյուս երկուսը` ականջները եւ երրորդը` վերմակի տակից երեւացող թաթիկը ձեւավորելու համար: Ինչպես նկարում է, այնպես էլ պատրաստեք արջուկին եւ աչքերի ու բերանի տեղը սեւ հացի կտորներ դրեք:  Կարող եք ամրացնել մի փոքր կտոր կարագի վրա: Ի դեպ, արջուկի կողմը մի կտոր կարագ դրեք` որպես բարձիկ:

Եվ վերջում` փոքրիկների  ամենասիրելի պահն է: Ձվածեղը որպես վերմակ գցեք արջուկի վրա:

Ի դեպ, հավկիթը հարուստ է պրոտեինով ու սպիտակուցներով: Այն նաև պարունակում է հակաօքսիդիչներ, որոնք կանխարգելում են մկանային թերզարգացումը և կատարակտը:

Բարի ախորժակ

Գովազդ