Մեղրը երեխայի սննդացանկում

Սնունդ

Մեղրի շատ բաղադրիչներ առողջարար նշանակություն ունեն: Այս մթերքը արդյունավետ է թե մրսածության դեմ պայքարում, թե ամրացնում է իմունիտետը, օգնում է քնել, կարգավորել ստամոքսի աշխատանքը:

Մեղրի ¾-ը կազմում են գլյուկոզան ու ֆրուկտոզան, որոնք էլ փոքրիկ հետազոտողին էներգիայով են ապահովում:

Երեխայի սննդացանկում մեղր կարելի է ներառել երեք տարեկանից սկսած, եթե  փոքրիկն ալերգիկ  չէ: Երեք տարեկանից են միայն

Մեղրի շատ բաղադրիչներ առողջարար նշանակություն ունեն: Այս մթերքը արդյունավետ է թե մրսածության դեմ պայքարում, թե ամրացնում է իմունիտետը, օգնում է քնել, կարգավորել ստամոքսի աշխատանքը:

Մեղրի ¾-ը կազմում են գլյուկոզան ու ֆրուկտոզան, որոնք էլ փոքրիկ հետազոտողին էներգիայով են ապահովում:

Երեխայի սննդացանկում մեղր կարելի է ներառել երեք տարեկանից սկսած, եթե  փոքրիկն ալերգիկ  չէ: Երեք տարեկանից են միայն փոքրիկի աղեստամոքսային համակարգում  ձևավորվում մարսողական ֆերմենտները, որոնք կարող են տարալուծել մեղրը: Մեղրը հակացուցված է երեխաներին, որոնք ունեն ածխաջրերը  մարսելու խնդիր:

Բացի այդ, մեղրը փոքրիկի սննդացանկում ներառելուց առաջ անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ: Մանկաբույժի համաձայնությունը ստանալուց հետո կարող եք աստիճանաբար փոքրիկին ծանոթացնել մեղրին: Սկզբում թույլ տվեք, որ փոքրիկը համտեսի մեղրի թեյի գդալի ծայրից: Ուշադիր հետևեք օրգանիզմի արձագանքին: Եթե մի քանի օրվա ընթացքում փոքրիկի վրա ալերգիկ ցան չհայտնվի, ապա կարող եք երեխային կարող եք տալ մեղրով քաղցրացրած ապուր: Ապա ևս մի քանի օր պետք է հետևել երեխայի օրգանիզմի արձագանքին: Եթե ալերգիկ ռեակցիա չկա, կարող եք հանգիստ մեղրը ներառել փոքրիկի սննդացանկում: Մինչև 5 տարեկան հասակը փոքրիկին օրը մեջ կարող եք տալ 1-2 թեյի գդալ  մեղր:

Հիշեք, որ շատ տաք կաթում կամ թեյում մեղրը լուծել չի կարելի, քանի որ եռման ջրում մեղրը ձեռք է բերում վնասակար հատկանիշներ: Փոքրիկին կարող եք տալ գոլ կաթ կամ թեյ մեղրով:

Գովազդ