Ճիշտ է, Սուրբ Զատիկն անցավ, ու մեր սեղանին հավկիթը նույնքան գրավիչ ու առատ չէ, այդուհանդերձ, մի մոռացեք, որ փոքրիկի սննդակարգում ձուն մշտապես պետք է իր տեղն ունենա: Իհարկե, ալերգիաներ ունեցող փոքրիկների մայրիկներն ավելի զգոն պիտի լինեն, բայց ամեն դեպքում ձուն այն բարիքն է, որը երբեմն կարող է իր

կալորիականությամբ մսին փոխարինել:
Այս նախաճաշիկի համար հարկավոր է ձու, գազար, հազար եւ զեյթուն: Հավկիթը լվացեք, խաշեք մոտ 10 րոպե, մաքրեք: Գազարը լվացեք, մաքրեք ու կտրատեք այնպես, որ օգտագործեք ճուտիկի տոտիկները, կտուցն ու գլխի մազիկները սարքելու համար: Ի դեպ, կարող եք տոտիկները ստանալ առանց գազարի: Պարզապես հավելյալ ձու խաշեք եւ դրա դեղնուցն ու սպիտակուցն օգտագործեք: Աչուկների տեղում էլ ամրացրեք զեյթունի փոքր կտորները: Գեղեցիկ ճուտիկները դրեք մի ափսեում, որը ծածկված կլինի հազարով:
Բարի ախորժակ