Գառնուկներ` կաթնաշոռով ու մրգով

Սնունդ

Կաթնաշոռն անգերազանցելի է կալցիումի պարունակությամբ: Իսկ կալցիումն առողջ ատամների եւ ամուր ոսկորների գրավականն է: Այնպես որ,  ձեր փոքրիկների սննդակարգում մեծ տեղ տվեք կաթնամթերքին ու հատկապես կաթնաշոռին: Հնարավոր է` փոքրիկը հրաժարվի կաթնամթերքից: Հոգ չէ: Փորձեք գտնել այլընտրանքային ճանապարհներ` երեխայի ախորժակը շահելու համար: Վերցրեք կաթնաշոռը, մանդարինի դիլիմները, կտրատած կիվին ու խնձորը, եւ

Կաթնաշոռն անգերազանցելի է կալցիումի պարունակությամբ: Իսկ կալցիումն առողջ ատամների եւ ամուր ոսկորների գրավականն է: Այնպես որ,  ձեր փոքրիկների սննդակարգում մեծ տեղ տվեք կաթնամթերքին ու հատկապես կաթնաշոռին: Հնարավոր է` փոքրիկը հրաժարվի կաթնամթերքից: Հոգ չէ: Փորձեք գտնել այլընտրանքային ճանապարհներ` երեխայի ախորժակը շահելու համար: Վերցրեք կաթնաշոռը, մանդարինի դիլիմները, կտրատած կիվին ու խնձորը, եւ երեխայի նախաճաշը դարձրեք մուլտֆիլմ:

Կաթնաշոռից պատրաստեք գառնուկի մարմինը` գլուխն ու ոտքերը ստանալով խնձորի կտորներից: Գառնուկի ոտքերի տակ շարեք կիվին այնպես, ինչպես նկարում է, իսկ գլխավերեւում` մանդարինը:

Բարի ախորժակ

 

Գովազդ