Բրնձով արջուկ` բորշչը գայթակղիչ դարձնելու համար

Սնունդ

Եթե ձեր փոքրիկը հրաժարվում է սննդարար բորշչից, ապա այս առաջարկը հենց ձեզ համար է: Բորշչը շատ վիտամիններ է պարունակում, քանի որ  հարուստ է բանջարեղենի տեսականիով: Օրինակ` գազարը C վիտամինով է հարուստ, ճակնդեղը` նույնպես: Ավելին` ճակնդեղի մանրաթելերի շնորհիվ կարելի է կանխարգել սիրտ-անոթային հիվանդությունները: Ճակնդեղը խորհուրդ են տալիս նաեւ հղի կանանց: Այն հարուստ է կալիումով,  օգտակար է նաև մարսողական համակարգի խնդիրների դեպքում:

Եվ այսպես, վերցրեք տավարի միս, ճակնդեղ, կաղամբ, կարտոֆիլ, գազար, մաղադանոս:  Միսը լվացեք, մանր կտրատեք, խաշեք

Եթե ձեր փոքրիկը հրաժարվում է սննդարար բորշչից, ապա այս առաջարկը հենց ձեզ համար է: Բորշչը շատ վիտամիններ է պարունակում, քանի որ  հարուստ է բանջարեղենի տեսականիով: Օրինակ` գազարը C վիտամինով է հարուստ, ճակնդեղը` նույնպես: Ավելին` ճակնդեղի մանրաթելերի շնորհիվ կարելի է կանխարգել սիրտ-անոթային հիվանդությունները: Ճակնդեղը խորհուրդ են տալիս նաեւ հղի կանանց: Այն հարուստ է կալիումով,  օգտակար է նաև մարսողական համակարգի խնդիրների դեպքում:

Եվ այսպես, վերցրեք տավարի միս, ճակնդեղ, կաղամբ, կարտոֆիլ, գազար, մաղադանոս:  Միսը լվացեք, մանր կտրատեք, խաշեք աննշան աղով: Ճակնդեղը, կաղամբը, գազարը  նույնպես հոսող ջրի տակ լավ լվացեք, քերիչով անցկացրեք ու կարագով շոգեխաշեք թավայի մեջ: Մսի արգանակում լցրեք շոգեխաշած բանջարեղենը, քիչ հետո` լավ լվացված, մաքրված ու կտրատած  կարտոֆիլը: Հետո ավելացրեք մանրացված մաղադանոսը: Թողեք` եփվի:

Զուգահեռաբար բրինձը լվացեք, ջուրը լցրեք վրան ու խաշեք: Հետո ավելացրեք մի քիչ կարագ ու թեթեւ աղ: Հիմա եկել է պահը, որ գնդիկներով պատրաստեք արջուկը`գլուխը, մարմինը, ոտքերը, ձեռքերն ու ականջները, զեյթունով էլ` աչուկներն ու բերանը: Թուշիկներն էլ կարմրացրեք բորշչի հյութով:

Բարի ախորժակ

Գովազդ