Պանրիկ՝ մկնիկի տեսքով

Սնունդ

Այս նախաճաշն ամենաքիչ ժամանակն ու սննդամթերքը   կպահանջի ձեզնից: Հայտնի փաստ է, որ պանիրը կալցիումի մեծ պաշար ունի,իսկ կալցիումն առողջ ատամների գրավականն է: Սակայն չի բացառվում, որ փոքրիկը, մերժելով կաթնամթերքը, չցանկանա ուտել նաեւ պանիր: Իսկ ավելի վատ դեպքերում՝ երեխան, հնարավոր է, հրաժարվի հատկապես պանրից: Այդ դեպքում փորձեք ճաշիկը խաղ դարձնել: Ընտրեք քաղցրաբլիթը եւ վրան դրեք եռանկյունաձեւ պանրիկը: Զեյթունի կտրատած մասերով մկնիկի քիթն ու աչուկները սարքեք: Նկարում մկնիկի ականջների տեղում երշիկի շրջանաձեւ կտորներ են: Սակայն երշիկ հատկապես երեխաներին խորհուրդ չի տրվում ուտել: Հետեւաբար փորձեք ականջներ ստանալ

Այս նախաճաշն ամենաքիչ ժամանակն ու սննդամթերքը   կպահանջի ձեզնից: Հայտնի փաստ է, որ պանիրը կալցիումի մեծ պաշար ունի,իսկ կալցիումն առողջ ատամների գրավականն է: Սակայն չի բացառվում, որ փոքրիկը, մերժելով կաթնամթերքը, չցանկանա ուտել նաեւ պանիր: Իսկ ավելի վատ դեպքերում՝ երեխան, հնարավոր է, հրաժարվի հատկապես պանրից: Այդ դեպքում փորձեք ճաշիկը խաղ դարձնել: Ընտրեք քաղցրաբլիթը եւ վրան դրեք եռանկյունաձեւ պանրիկը: Զեյթունի կտրատած մասերով մկնիկի քիթն ու աչուկները սարքեք: Նկարում մկնիկի ականջների տեղում երշիկի շրջանաձեւ կտորներ են: Սակայն երշիկ հատկապես երեխաներին խորհուրդ չի տրվում ուտել: Հետեւաբար փորձեք ականջներ ստանալ շրջանաձեւ կտրված պղպեղից կամ գուցե հացից կամ կարկանդակից: Իսկ մկնիկի պոչի տեղում ամրացրեք կանաչու մի  բարակ ճյուղ, օրինակ՝ սոխի, որ ոլորապտույտ ստացվի:

Բարի ախորժակ

Գովազդ