Բոլորս գիտենք, թե որքան օգտակար է միրգն ու բանջարեղենը: Հիմնական վիտամիններից շատերը հենց մրգերն են ապահովում: Բայց մեր փոքրիկները կամակոր են ու շատ հաճախ հրաժարվում են մրգից: Որպեսզի բանը չհասնի փոքրիկ կաշառքներին, պարզապես գործի դրեք ձեր երեւակայությունը եւ այդպես հաղթեք փոքրիկի համառությանը:
Փորձեք խնձորից գորտ պատրաստել: Ընտրեք կանաչ ու կարմիր խնձոր: Կանաչը կտրատեք այնպես,
Բոլորս գիտենք, թե որքան օգտակար է միրգն ու բանջարեղենը: Հիմնական վիտամիններից շատերը հենց մրգերն են ապահովում: Բայց մեր փոքրիկները կամակոր են ու շատ հաճախ հրաժարվում են մրգից: Որպեսզի բանը չհասնի փոքրիկ կաշառքներին, պարզապես գործի դրեք ձեր երեւակայությունը եւ այդպես հաղթեք փոքրիկի համառությանը:
Փորձեք խնձորից գորտ պատրաստել: Ընտրեք կանաչ ու կարմիր խնձոր: Կանաչը կտրատեք այնպես, որ ապահովեք ոտքերը, իսկ կարմիրը` բերանը: Ականջների տեղը դրեք սպիտակ թխվածքաբլիթներ: Դրանք տեղադրելու համար խնձորի վրա անցքեր բացեք:
Հիշեք, որ խնձորը հարուստ է երկաթով: Իսկ երկաթն անփոխարինելի բաղադրիչ է մարդու օրգանիզմում: Խնձորը հարուստ է նաեւ կալիումով, կալցիումով, ֆոսֆորով: Այն օգտակար է թե սրտին, թե թոքերին եւ թե ստամոքսին:
Բարի ախորժակ