Փոքրիկները շատ են սիրում կարտոֆիլ, բայց բոլորիս է հայտնի, որ այն նախընտրում են տապակած վիճակում: Մինչդեռ տապակած կերակուրը կորցնում է հիմնական վիտամինները: Հատկապես ֆրին հակացուցված է փոքրիկներին, թեեւ մեծերին նույնպես խորհուրդ չի տրվում:
Որպեսզի փոքրիկը չհրաժարվի կարտոֆիլից, հրամցրեք այն յուրահատուկ տեսքով: Վերցրեք փոքր չափսի կարտոֆիլներ, բրինձ, գազար, ոլոռ ու վերմիշել: Կարտոֆիլը լավ լվացեք ու
Փոքրիկները շատ են սիրում կարտոֆիլ, բայց բոլորիս է հայտնի, որ այն նախընտրում են տապակած վիճակում: Մինչդեռ տապակած կերակուրը կորցնում է հիմնական վիտամինները: Հատկապես ֆրին հակացուցված է փոքրիկներին, թեեւ մեծերին նույնպես խորհուրդ չի տրվում:
Որպեսզի փոքրիկը չհրաժարվի կարտոֆիլից, հրամցրեք այն յուրահատուկ տեսքով: Վերցրեք փոքր չափսի կարտոֆիլներ, բրինձ, գազար, ոլոռ ու վերմիշել: Կարտոֆիլը լավ լվացեք ու առանց կեղեւը մաքրելու դրեք ջեռոցը: Հենց եփվի, հանեք ջեռոցից եւ փորեք միջուկը: Բրինձը լվացեք, խաշեք ու լցրեք փորված կարտոֆիլի մեջ:
Գազարը լվացեք, շրջանաձեւ կտրատեք ու ինչպես նկարում է, ականջներ սարքեք, ոլոռն էլ` աչքեր: Չմոռանաք քառակուսաձեւ գազար էլ կտրել, որ այն դառնա մկնիկի քթիկը: Իսկ բեղիկների տեսքը ստանալու համար շարեք վերմիշելը:
Բարի ախորժակ