Թռչուններ` ելակով

Սնունդ

Ահա եւ մոտենում է ամառը, ինչը նշանակում է, որ ձեր սառնարանն ավելի կհարստանա մրգերով ու բանջարեղենով: Դա էլ իր հերթին նշանակում է, որ վերջապես կարող եք զարկ տալ ձեր երեւակայությանը եւ փոքրիկի նախաճաշը վերածել զվարճանքի:

Եթե փոքրիկը հրաժարվում է թթվասերից կամ պանրիկից, փորձեք այլ տարբերակ գտնել` այն մատուցելու: Վերցրեք հացի 2 կտոր, պանիր կամ թթվասեր, 2 ելակ, կես կիվի, անանասի կտորներ  

Ահա եւ մոտենում է ամառը, ինչը նշանակում է, որ ձեր սառնարանն ավելի կհարստանա մրգերով ու բանջարեղենով: Դա էլ իր հերթին նշանակում է, որ վերջապես կարող եք զարկ տալ ձեր երեւակայությանը եւ փոքրիկի նախաճաշը վերածել զվարճանքի:

Եթե փոքրիկը հրաժարվում է թթվասերից կամ պանրիկից, փորձեք այլ տարբերակ գտնել` այն մատուցելու: Վերցրեք հացի 2 կտոր, պանիր կամ թթվասեր, 2 ելակ, կես կիվի, անանասի կտորներ   կամ փոխարենը խնձոր, նուռ եւ սեւ քունջութ:

Հացի կտորները դարձրեք ձվաձեւ, որ թռչնի մարմնի նմանվի, վրան քսեք պանիրը կամ թթվասերը, ելակը միջից կիսեք, դրեք որպես ծիտիկի թեւիկներ, աչուկի տեղը` քունջութը, կտուցինը` անանասը:

Տոտիկների համար նույնպես  օգտագործեք անանասը: Իսկ ճյուղերը, որի վրա թառել է թռչունը, սարքեք կիվիից ու նռան հատիկներից:

Ի դեպ,  կիվին պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C՝  ընդ որում` ավելի, քան նարինջը: Ելակը նպաստում է ախորժակին,   նպաստում է արյունագոյացմանը: Դեռևս հին ժամանակներից ելակն օգտագործվում էին  սակավարյունության դեպքում:

Բարի ախորժակ

 

Գովազդ