Տրոպիկական ծառեր` բանանով ու ելակով

Սնունդ

Եթե Ձեր փոքրիկը հրաժարվում է մրգից, ապա ուշադիր ընթերցեք այս բաղադրատոմսը: Ձեզնից շատ բան չի պահանջվի` բանան, ելակ ու մանդարին, եւ դուք երեխային կմատուցեք հիանալի մրգային աղցան:

Բանանը լավ լվացեք, քանի որ այն առողջ պահելու համար տարբեր նյութեր են օգտագործվում, որոնք կարող են վնասակար լինել: Հետո կեղեւը մաքրեք, ուղղահայաց կիսեք միջից ու կտրատեք: Շարեք ափսեի մեջ այնպես, ինչպես

Եթե Ձեր փոքրիկը հրաժարվում է մրգից, ապա ուշադիր ընթերցեք այս բաղադրատոմսը: Ձեզնից շատ բան չի պահանջվի` բանան, ելակ ու մանդարին, եւ դուք երեխային կմատուցեք հիանալի մրգային աղցան:

Բանանը լավ լվացեք, քանի որ այն առողջ պահելու համար տարբեր նյութեր են օգտագործվում, որոնք կարող են վնասակար լինել: Հետո կեղեւը մաքրեք, ուղղահայաց կիսեք միջից ու կտրատեք: Շարեք ափսեի մեջ այնպես, ինչպես նկարում է: Պետք է բանանից ծառ ստանալ` ընդ որում վերեւի հատվածում ճկված: Ելակը նույնպես լավ լվացեք, քանի որ այն հատապտուղ է եւ շփվում է հողի հետ, ապա կտրատեք ու շարեք բանանի ծայրին, որպեսզի ծառաթմբի տեսք ստանաք:

Վերջում լվացեք մանդարինը, մաքրեք կեղեւն ու դիլիմները շարեք ծառի տակ:

Այս երեք մրգերն էլ շատ օգտակար են ու վիտամիններով հարուստ, բանանը` կալցիումով, ելակն ու մանդարինը` C վիտամինով:

 

Բարի ախորժակ

Գովազդ