Ինչին է օգտակար ելակը. համեղ տեսարան

Սնունդ

Ահա եւ եկավ այն սեզոնը, երբ ամենաշռայլ  միրգը կամ ավելի ճիշտ` հատապտուղը ելակն է: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, ազդում է նաև զգացողության և տրամադրության վրա:  Ելակը նաև նպաստում է ախորժակին: Այս հատապտուղը կարգավորում է  աղի քանակությունն օրգանիզմում, նպաստում է արյունագոյացմանը: Ելակը նախկինում օգտագործել են նաեւ  սակավարյունության դեպքում:

Եվ այսպես, եթե ուզում եք` ձեր փոքրիկը չհրաժարվի ելակից, պատրաստեք գեղեցիկ տեսարան,

Ահա եւ եկավ այն սեզոնը, երբ ամենաշռայլ  միրգը կամ ավելի ճիշտ` հատապտուղը ելակն է: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, ազդում է նաև զգացողության և տրամադրության վրա:  Ելակը նաև նպաստում է ախորժակին: Այս հատապտուղը կարգավորում է  աղի քանակությունն օրգանիզմում, նպաստում է արյունագոյացմանը: Ելակը նախկինում օգտագործել են նաեւ  սակավարյունության դեպքում:

Եվ այսպես, եթե ուզում եք` ձեր փոքրիկը չհրաժարվի ելակից, պատրաստեք գեղեցիկ տեսարան, ինչի համար ձեզ հարկավոր կլինի նաեւ կիվի, ձիթապտուղ եւ նուշ: Կիվին լավ լվացեք, կեղեւը մաքրեք ու ինչպես նկարում է պատկերված, ծառ պատրաստեք: Ելակը կիսեք միջից ու աղջիկ պատկերեք` ձեռքերի ու ոտքերի համար օգտագործելով կիվիի կտորներ: Դեմքի համար կարող եք սերուցք, թթվասեր կամ պաղպաղակ օգտագործել: Կտրատած նուշով պատրաստեք ճանապարհ` դեպի կիվիից կառուցած տնակ, որի տանիքը ելակից կլինի: Ելակից նաեւ սնկեր պատրաստեք, կողքն էլ շարեք ձիթապտուղը:

Ի դեպ, մի թերագնահատեք նաեւ կիվիի օգտակարությունը: Կիվին նաեւ մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը վիտամին C-ի հետ միասին օգտակար է սրտի աշխատանքին։

Բարի ախորժակ

Գովազդ