Բանան` ջրահարսի տեսքով

Բանանը շատ կարեւոր միրգ է փոքրիկի սննդացանկում: Այն հեշտորեն վերածվում է խյուսի ու նաեւ շատ սննդարար է, դրա համար էլ  6-7 ամսականից սկսում են տալ ներառել երեխայի նախաճաշում:

Բայց եթե փոքրիկը մեծացել ու հեշտությամբ կամ հաճույքով չի ուտում բանանը, ապա եկեք միասին այս արեւադարձային մրգից ջրահարս պատրաստենք: Վերցրեք 2 բանան, լավ լվացեք, հետո մաքրեք կեղեւն ու մեկը

դրեք ափսեի մեջ: Մյուս բանանից պատրաստեք ջրահարսի մազերն ու նաեւ պոչը:

Որպեսզի ջրահարսն ավելի գեղեցիկ,  ախորժաբեր ու սննդարար լինի, վրան չամիչ ու չիր շարեք:

Ի դեպ, միշտ հիշեք, որ բանանը չարաշահել չի կարելի, այն ոչ միայն փորկապություն կարող է առաջացնել, այլեւ ալերգիա: Քչերը գիտեն, բայց բանանից կարող է սրվել նաեւ դիաթեզը: Սակայն այս միրգը  շատ օգտակար է լյարդի ու երիկամների համար

Բարի ախորժակ