Շիլա` ելակով. երբ փոքրիկը մերժում է վարսակը

Սնունդ

Բոլորը գիտեն, թե ինչքան կարեւոր բաղադրիչ  է վարսակը երեխայի սննդացանկում:  Այն  պարունակում է մեծ քանակությամբ օսլա եւ սպիտակուցներ, ճարպեր, հանքային աղեր եւ վիտամիններ: Հետեւաբար շաբաթվա մեջ գոնե մեկ-երկու անգամ փոքրիկի համար

Բոլորը գիտեն, թե ինչքան կարեւոր բաղադրիչ  է վարսակը երեխայի սննդացանկում:  Այն  պարունակում է մեծ քանակությամբ օսլա եւ սպիտակուցներ, ճարպեր, հանքային աղեր եւ վիտամիններ: Հետեւաբար շաբաթվա մեջ գոնե մեկ-երկու անգամ փոքրիկի համար շիլա  պատրաստեք: Եթե երեխան հրաժարվում է ուտել, ապա գործի դրեք երեւակայությունը:

Այստեղ է, որ ձեզ օգնության կգա ելակը, ընկույզն ու չամիչը: Ելակը հարուստ է հակաօքսիդանտներով, ընկույզը սնում է հատկապես ուղեղը, իսկ չամիչը ֆրուկտոզայի իսկական աղբյուր է:

Շիլան պատրաստեք սովորականի պես, լցրեք ափսեի մեջ, ելակը լավ լվացեք, թողեք հոսող ջրի տակ, այնուհետեւ կտրատեք այնպես, որ ստացվի երկու աչքեր, երկու ականջ, քիթ ու բերան:  Հոնքերի փոխարեն դրեք ընկույզը, իսկ մազերի տեղում` չամիչները` դարձյալ լավ լվացված:

Բարի ախորժակ

Գովազդ