Սովորաբար ասվում է` մենք այն ենք, ինչ ուտում ենք: Բայց ցավոք, ոչ բոլորն են հասկանում այս արտահայտության իրական իմաստը: Սնունդն ազդում է ոչ միայն մարդու ինքնազգացողության և առողջության վրա, այլ նաև մեր պահվածքի, արտաքինի և որպես հետևանք` ողջ կյանքի վրա:
Հենց մեր ընդունած սննդից է կախված, թե ինչ վիտամիններ կամ վնասակար նյութեր է ստանում օրգանիզմը: Մեր օրերում, երբ խանութից գնված կաթի կամ հացի անվտանգության վրա վստահ չենք կարող լինել, էլ ինչ ասել տարատեսակ հյութերի և սոուսների մասին: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն փոքրիկների առողջ ապրելակերպն ապահովելու գործին:

Խորհուրդ 1
Երեխայի սննդակարգից հնարավորինս բացառեք գործարանային արտադրության մթերքները, բացառեք սառեցված կիսաֆաբրիկատները և պահածոները, գնեք միայն թարմ մթերք`միսը և ձուկը միայն կտորներով,ցանկալի է` կաթը և թթվասերը լինեն գյուղական, բայց սննդի անվտանգության տեսչության կողմից հաստատված, որ անվտանգ են:
Խորհուրդ 2
Կաթնաթթվային մթերքը`մածուն, թթվասեր, փորձեք ինքնուրույն պատրաստել`թարմ տնական կաթից: Եթե կաթը գնում եք խանութից, ընտրեք այնպիսին, որի պահպանման ժամկետը կարճ է, քանի որ որքան երկար է պահպանման ժամկետը, այնքան հավանական է, որ մթերքը կոնսերվանտներ կպարունակի: Խուսափեք պաղպաղակից, խտացրած կաթից, զանազան պանրիկներից: Որպես կանոն` այդ մթերքները պարունակում են ոչ թե կաթնային յուղ, այլ բուսական այնպիսի յուղ, որն այնքան էլ լավ չէ մարդու օրգանիզմի համար:
Խորհուրդ 3
Ցանկալի չէ, որ երեխան պահքի մեջ լինի կամ բուսակերությամբ զբաղվի: Այո, հասուն մարդու օրգանիզմը հատուկ դիետաների միջոցով կարող է մաքրվել տոքսիկ նյութերից, բայց փոքրիկի օրգանիզմի դեպքում ստացվում է այնպես, որ նա պարզապես չի ստանում իրեն անհրաժեշտ նյութերը:
Խորհուրդ 4
Մարգարինն արգելված մթերք է երեխայի սննդակարգում: Գնեք սերուցքային կարագ, որի առնվազն 70 տոկոսը պետք է կենդանական յուղ լինի, մնացած 30 տոկոսը` բուսական:
Խորհուրդ 5
Մինչև 8 տարեկան երեխաների սննդակարգում կծու համեմունքներ օգտագործել չի կարելի: Բացի այդ, երեխաներին մայոնեզի փոխարեն թթվասեր առաջարկեք, կետչուպն էլ փորձեք ինքներդ պատրաստել, այսպես հաստատ կիմանաք, որ այն վնասակար հավելումներ չի պարունակում:
Խորհուրդ 6
Երեխայի սննդացանկում շաքարին քիչ տեղ հատկացրեք, այն փոխարինեք ֆրուկտոզայով, գլյուկոզայով, քաղցր մրգերով, մեղրով (եթե երեխան 3 տարեկանից բարձր է):
Խորհուրդ 7
Աշխատեք երեխայի սննդացանկում ընդգրկել օրգանիզմի համար բոլոր անհրաժեշտ մթերքները` միս, ձուկ, հատիկեղեն, բանջարեղեն և կաթնամթերք: Բանջարեղենից նախապատվությունը տվեք գազարին, կաղամբին, սոխին, բազուկին, սխտորին: Հատիկեղենից երեխաների համար նախընտրելի են հնդկաձավարը և բրինձը: Մսերից` տավարի ոչ յուղոտ միսը, հավի, նապաստակի միսը:
Խորհուրդ 8
Պակաս կարևոր չէ նաև կերակուրի պատրաստման եղանակը: Բացառեք տապակասծ և ծխեցրած մթերքները`նախապատվությունը տալով ջեռեփմանը, շոգեխաշելուն և գոլորշով եփելուն:
Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի