Կարտոֆիլային դեմք. հետաքրքիր բաղադրատոմս քչակեր փոքրիկների համար

Այս հետաքրքիր ուտեստը կարող եք մատուցել 3 տարեկանից բարձր փոքրիկներին:

Հարկավոր է.

  • 200 գրամ կարտոֆիլի պյուրե,
  • 100 գրամ հավի խաշած միս,
  • 50 գրամ քերած պանիր:

Զարդարելու համար հարկավոր է.

  • 1 գազար (քերած գազարով մազերը կստանաք),
  • եգիպտացորենի ծայրի բարակ մասը (որպես քիթ),
  • պոմիդորի մի շերտ (որպես շուրթեր),
  • ոլոռի 2 հատիկ (որպես աչքեր):

Տարայի մեջ շերտերով լցրեք կարտոֆիլի պյուրեն և հավի միսը, վրան դասավորեք  քերած պանիրը և 15 րոպե դրեք ջեռոցը: Պատրաստի խյուսը զարդարեք այնպես, որ դեմք ստանաք (ինչպես նկարում է պատկերված):

Բարի ախորժակ: