Ինչ է հարկավոր
Եփած հավի կրծքամիս-2 կտոր,
Թթվասեր-4 ճաշի գդալ,
Գազար-1 հատ,
Սոխ-1 հատ,
Կարագ-50 գ,
Ալյուր-1 թեյի գդալ,
Աղ-ըստ ճաշակի
(նախատեսված է 4 բաժնի համար):
Ինչպես պատրաստել
Հավի կրծքամիսը նախապես եփել: Եփելու ժամանակ ջրին ավելացնել մաղադանոսի ցողունները և սոխը: Խաշած կրծքամիսը ջրից հանել և կտրատել փոքրիկ խորանարդիկներով:
Սոխը անցկացնել քերիչով, որպեսզի ստացվի սոխի խյուս: Գազարը կտրատել փոքրիկ խորանարդիկներով:
Կարագը հալեցնել կաթսայի մեջ: Դրան ավելացնել սոխի խյուսը և գազարը: Ամբողջը խառնել և խաշել փակած կափարիչով մինչև գազարի կիսաեփ լինելը:
Մինչ բանջարեղենը շոգեխաշվում է, առանձին ամանի մեջ խառնել թթվասերը և ալյուրը:
Շոգեխաշված բանջարեղենին ավելացնել մանր կտրատած հավի կրծքամիսը, թթվասերը` ալյուրով խառնած, աղ անել և խառնել: Լցնել մի փոքր ջուր և նորից խառնել:
Հավի կրծքամիսը եփել թթվասերի սոուսով 10-15 րոպե:
Հավի կրծքամիսը թթվասերի սոուսով կարելի է երեխային մատուցել տարբեր խավարտներով` փխրեցրած կարտոֆիլով, հնդկաձավարով, բրինձով, բանջարեղենով կամ առանց որևէ բանի:
Բարի ախորժակ