Շաքարաքլոր. ինչպես պատրաստել տնային պայմաններում

Սնունդ

Ինչ է հարկավոր 

Շաքարավազ - 4-5 ճաշի գդալ

Ցանկացած սիրոպ կամ մրգահյութ - 1 ճաշի գդալ

Լիմոնի հյութ կամ քացախ - քիչ (9 տոկոսանոց)

Ձևավոր աման խաղալիքների տեսքով (նապաստակ, արջ, մարդուկ)

 

Ինչպես պատրաստել 

Վերցնել ցանկացած տեսակի, բայց  ոչ էմալապատ աման, լցնել շաքարավազը, լիմոնի հյութը կամ քացախը և դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի: Հարկավոր է ժամանակ առ ժամանակ խառնել գդալով: Այնուհետև ավելացնել սիրոպը կամ մրգահյութը: Կարելի է օգտագործել նաև գունանյութ: Եփել մինչև 7 րոպե: Այնուհետև հանել կրակից և քաղցր զանգվածը լցնել նախապես բուսայուղով պատված ձևավոր ամանների մեջ ու տեղադրել փայտիկը: Եթե զանգվածը պնդացել է, նշանակում է շաքարաքլորը պատրաստ է:

 

Բարի ախորժակ 

 

 

 

Գովազդ