Ապուր-խյուս բանջարեղենով

Սնունդ

Ինչ է հարկավոր

Կարտոֆիլ- 3 հատ,

Գազար- 1 հատ,

Բուլղարական պղպեղ- 1 հատ,

Դդմիկ- 1 հատ,

Աղ (լավ կլինի ծովի)- մի պտղունց,

Սև պղպեղ` հատիկավոր,

Կարմիր պղպեղ- 1 ճաշի գդալ,

Մաղադանոս` չորացրած- 1 թեյի գդալ,

Սամիթ` չորացրած- 1 թեյի գդալ,

Ջուր- 1.5-2 լ (հաշվի առնելով` ինչ ջրիկությամբ եք ուզում լինի),

Սառեցրած կանաչ ոլոռ- 2-3 ճաշի գդալ,

Բուսական յուղ- 1 ճաշի գդալ,

Հաց- մի քանի շերտ

 

Ինչպես պատրաստել

  Կաթսայի մեջ լցնել ջուրը և հասցնել եռման աստիճանի: Բանջարեղենը հարկավոր է լվանալ և մաքրել կեղևը, իսկ պղպեղի դեպքում` հեռացնել միջուկը: Մեծ-մեծ կտրատել բանջարեղենը և լցնել եռացրած ջրով կաթսայի մեջ, ավելացնել աղ, պղպեղ, կանաչի: Կաթսան փակել կափարիչով և եփել 10-15 րոպե` միջին կրակի վրա, այնուհետև անջատել կրակը: Ընկղմվող բլենդերի օգնությամբ մանրացնել ամբողջ բանջարեղենը, որպեսզի ստացվի խյուս:

 Թավայի մեջ հարկավոր է լցնել բուսական յուղ և  կանաչ ոլոռը, ավելացնել 3-4 ճաշի գդալ ջուր: Փակել կափարիչով և շոգեխաշել ոլոռը մարմանդ կրակի վրա մինչև 5 րոպե:

 Հացը հարկավոր է կտրատել խորանարդաձև` 1 սմ կտորներով: Այնուհետև դնել ջեռոցի թավայի մեջ և  չորացնել ջեռոցում 200 ջերմաստիճանի տակ, մոտավորապես 8 րոպե, որպեսզի վերածվի չորահացի:

 Բանջարեղենային ապուր-խյուսը լցնել  ամանի մեջ, ավելացնել կանաչ ոլոռը: Մատուցելուց առաջ ավելացնել չորահացերը (կարելի է նաև սխտորով պատրաստված չորահացեր): 

Բարի ախորժակ

 

 

Գովազդ