Ելակի և ռեհանի սոուսով կաթնաշոռ

Սնունդ

Ինչ է հարկավոր

Կաթնաշոռ - 250 գ,

Սերուցք - 100 մլ ,

Թթվասեր - 100 մլ,

Ռեհան  - 2 ճյուղ,

Ելակ - 150-200 գրամ ելակ

Նարինջ - 1  հատ,

Մեղր - 1 ճաշի գդալ: 

Ինչպես պատրաստել

Կաթնաշոռը հարկավոր է  խառնել սերուցքի և թթվասերի հետ: 

Սոուսի համար: Ռեհանի տերևները առանձնացնել ճյուղերից և մանր կտրատել: Ընտրել 3-4  մեծ ելակ  և կտրատել ոչ մեծ խորանարդիկներով և առանձին պահել:

Նարինջը քամել, ավելացնել մնացած ելակը, կտրատած ռեհանը և մեղրը:

Հարել բլենդերով մինչև դառնա խյուս: Ավելացնել ելակի կտրատած կտորները և խառնել:

Փոքր ամանների մեջ լցնել կաթնաշոռի, սերուցքի և թթվասերի խառնուրդը, վրան լցնել ելակի սոուսը և մատուցել:

 Բարի ախորժակ

Գովազդ