Ինչ է հարկավոր
Լավաշ - 1 հատ
Թթվասեր - 2 ճաշի գդալ
Հազար
Լոլիկ - 1 հատ
Պանիր - բարակ շերտերով
Ինչպես պատրաստել
Հազարը հարկավոր է լավ լվանալ և չորացնել: Լավաշի վրա բարակ շերտով քսել թթվասեր:
Լավաշի վրա դասավորել հազարը, այնուհետև պանրի շերտերը, որից հետո բարակ կտրատած լոլիկը:
Լավաշը հարկավոր է ոլորելով պինդ փաթաթել, այնուհետև փակել սննդի համար նախատեսված տոպրակով: Դնել սառնարան և թողնել 1 ժամ: Այնուհետև կտրատել և մատուցել:
Բարի ախորժակ