Ինչ է հարկավոր
Բանան - 2 հատ
Շոկոլադ - 50 գ (կաթնային շոկոլադը լավ է հալչում, իսկ սև և դառը շոկոլադն ավելի համեղ է ստացվում)
Կոկոսի փշրանք - 1 փաթեթ
Ինչպես պատրաստել
Շոկոլադը հարկավոր է հալեցնել: Բանանը մաքրել և կտրատել: Կոկոսի փշրանքները լցնել ամանի մեջ:
Բանանի կտորները պատել հալած շոկոլադով, այնուհետև թաթախել կոկոսի փշրանքների մեջ և դնել ամանի մեջ:
Պատրաստված դեսերտը դնել սառնարան և թողնել 20-30 րոպե, որպեսզի շոկոլադը սառչի:
Բարի ախորժակ