Կաթնաշոռով և խնձորով նրբաբլիթներ

Սնունդ

Ինչ է հարկավոր

 

Կաթնաշոռ (խանութի կամ տնական) - 200 գրամ

Հասած խնձոր - 3 հատ

Թարմ ձու - 2 հատ

Շաքարավազ - 2 ճաշի գդալ

Ցորենի ալյուր - 2/3 բաժակ

Փխրեցուցիչ - 0.5 թեյի գդալ

Բուսական յուղ` նրբաբլիթները տապակելու համար

Ինչպես պատրաստել

 

Խորը տարայի մեջ հարկավոր է դնել կաթնաշոռը (այն կարելի է նախապես անցկացնել քամիչով և հարել բլենդերով), ձուն և շաքարավազը: Բաղադրիչները լավ խառնել: 

Հարկավոր է մաքրել խնձորի կեղևը և հանել միջուկը, այնուհետև անցկացնել մեծ քերիչով և ավելացնել կաթնաշոռային զանգվածին:

Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, անցկացնել մանր քամիչով  և խառնել կաթնաշոռի և խնձորի զանգվածին:

Տապակի մեջ լավ տաքացնել բուսական յուղը և գդալի օգնությամբ ձև տալով` ստանալ կլոր, փոքր նրբաբլիթներ: Դրանք տապակել երկու կողմից: 

Նրբաբլիթները պետք է տապակել միջին կրակի վրա, որպեսզի մեջտեղի հատվածը հասցնի եփվել:

 

 

Բարի ախորժակ  

Գովազդ