Կաթնաշոռով և խնձորով համեղ նախաճաշ

Սնունդ

Խմորի համար անհրաժեշտ է

 

Ալյուր - 1 բաժակ

Կաթնաշոռ - 100 գ

Կարագ - 100 գ

Միջուկի համար անհրաժեշտ է

 

Ցանկացած միրգ (խնձոր - 2-3 հատ)

Շաքարավազ - 1 բաժակ

 

Ինչպես պատրաստել

 

Կաթնաշոռը հարկավոր է խառնել կարագի հետ պատառաքաղով: Ստացված զանգվածին ավելացնել ալյուր և լավ հունցել խմորը: Այնուհետև դնել սառնարանում 30 րոպե (եթե ժամանակ ունեք, կարող եք թողնել 1 ժամ): 

Միջուկի համար նախատեսված խնձորը հարկավոր է անցկացնել մեծ քերիչով:

Խմորը հանել սառնարանից, բաժանել 2 հավասար մասերի: Յուրաքանչյուրը բացել մոտ 0.5 սմ հաստությամբ: 

Բացած խմորի վրա լցնել քերած խնձորը, վրան ցանել շաքարավազ: 

Փաթաթել ռուլետի նման և ամրացնել կողքերը: 

Թխվածքը հարկավոր է դնել նախապես տաքացրած ջեռոցի մեջ և եփել 180 ջերմաստիճանի տակ, մինչև դառնա դեղնաշագանակագույն: Թխելու ընթացքում դուրս եկող հյութից  քսել թխվածքի վրա: 

Պատրաստված թխվածքը կտրատել ոչ մեծ կտորներով, վրան ցանել շաքարավազի փոշի  և մատուցել:

 

 

Բարի ախորժակ 

Գովազդ