Մակարոն երեխաների համար

Սնունդ

Ինչ է հարկավոր

Մակարոն

Ջուր - կաթսայի 3/4 չափով

Ձեթ - 1 ճաշի գդալ

Աղ

Կարագ:

 Ինչպես պատրաստել

Հարկավոր է մեծ կաթսայի 3/4 մասը լցնել ջրով: Եռացրած ջրին ավելացնել մի փոքր աղ, և լցնել սպագետին կամ այլ տեսակի մակարոնը: Սպագետին կանգնեցնել ջրի մեջ և սեղմելով պառկեցնել կաթսայի մեջ:

Կաթսան պետք չէ փակել կափարիչով, որպեսզի ջուրը չթափվի:

2-3 րոպեն մեկ հարկավոր է խառնել: Ավելացնել մի փոքր բուսական յուղ, որպեսզի մակարոնները իրար չկպնեն:

Եփվելու ժամանակը կախված է մակարոնի տեսակից:

Կրակից վերցնելուց հետո  մակարոնները հարկավոր է լցնել քամիչի մեջ: Ջուրը քամելուց հետո մակարոնները լցնել կաթսայի մեջ, ավելացնել  մի փոքր կարագ և սոուս:

 Բարի ախորժակ

Գովազդ