Բանանով բլիթներ առանց ալյուրի

Սնունդ

Ինչ է հարկավոր

 

Բանան - 2 հատ

Կոկոսի փշրանք - 4 ճաշի գդալ

Սպիտակուց - 1 հատ

Շաքարավազ - ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել

 

Բանանը հարկավոր է  կտրատել և ճզմել պատառաքաղով կամ հարել բլենդերով: Հետզհետե ավելացնել կոկոսի փշրանքները: Դանդաղորեն խառնելով՝ սարքել ոչ այնքան պինդ խմոր: 

1 ձվի սպիտակուցը հարել և խառնել խմորին, որպեսզի ստացվի համասեռ զանգված: (Սպիտակուցին կարելի է կաթեցնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ մի փոքր աղ): 

Խմորը վերցնել գդալով և տեղավորել թավայի թերթիկի վրա՝ պահպանելով միմյանցից որոշակի հեռավորություն: 

Եփել ջեռոցում 140-150 ջերմաստիճանի տակ՝ 25-30 րոպե: Զգույշ լինել, որպեսզի չայրվի:

 

 

Բարի ախորժակ 

Գովազդ