Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը
· Կալորեականություն՝ 891 կկալ
· Սպիտակուցներ՝ 44.8 գրամ
· Ճարպեր՝ 70.9 գրամ
· Ածխաջրեր՝ 20.2 գրամ
Անհրաժեշտ է՝
Հավի սիրտ- 500գ
Սերուցք (20%-անոց)- 200 մլ
Սոխ- 1 հատ
Գազար- 1 հատ
Մանրացված սամիթ՝ ըստ ճաշակի
Սխտոր- 4 պճեղ
Աղ՝ ըստ ճաշակի
Բուսական յուղ- 50 մլ
Պատրաստման եղանակը
1. Տաքացված թավայի մեջ լցնել բուսական յուղը, ապա ավելացնել բարակ, կիսալուսնաձեւ կտրատած սոխը: Տապակել մի քանի րոպե՝ անընդհատ խառնելով:
2. Ավելացնել մանր քերիչով անցկացրած գազարը եւ սոխի հետ 5 րոպե տապակել:
3. Ավելացնել մանր քերիչով անցկացրած սխտորը, եւ զանգվածը, հանգիստ խառնելով, տապակել 2 րոպե, մինչեւ զգացվի տապակած սխտորի հոտը:
4. Զանգվածին ավելացնել մաքուր լվացված հավի սրտերը, խառնել, ավելացնել աղ եւ սերուցք:
5. Շոգեխաշել ուտեստը 20 րոպե, մինչեւ սրտերը եփվեն:
6. Ավելացնել սամիթ, խառնել եւ 5 րոպե թողնել թույլ կրակին:
Բարի ախորժակ
Նյութի աղբյուրը՝ eda,ru