Քունջութով եւ գետնանուշով հալվա, որը նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար

Սնունդ

Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը՝

Կալորեականություն՝ 254 կկալ

Սպիտակուցներ՝ 8,5 գրամ

Ճարպեր՝17,9 գրամ

Ածխաջրեր՝15,6 գրամ

Անհրաժեշտ է

Քունջութի սերմեր - 100 գրամ

Գետնանուշ - 50 գրամ

Արմավ (խուրմա) - 50 գրամ

Մեղր - 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Քունջութն ու գետնանուշը բովել թավայի մեջ այնպես, որ չվառվի։ Ապա թողնել, որ սառչի։

2. Արմավը կորիզազրկել:

3. Բլենդերով հարել քունջութն ու գետնանուշը, ապա ավելացնել արմավը և մեղրը:

4. Հարել մինչև դառնա միատարր զանգված։

5. Լցնել տարայի մեջ և դնել սառնարանում։

6. Որոշ ժամանակ անց՝ սառչելուց հետո, կարող եք մատուցել:

Բարի ախորժակ

Գովազդ