Անհրաժեշտ է՝
Բանան - 2 կամ 3 հատ
Սպիտակ և կաթնային շոկոլադ - 100 գրամ
Կաթ - 800 մլ
Պատրաստման եղանակը՝
- Մաքրել բանանն ու կտրատել
- Շոկոլադը բաժանել մասերի, ապա բանանի հետ միասին լցնել կաթսայի մեջ ու ավելացնել կաթը
- Մարմանդ կրակի վրա այնքան եփել, մինչև շոկոլադը հալչի
- Այս ամենը հարել բլենդերով, մինչև ստացվի միասեռ զանգված
- Ըմպելիքը լցնել բաժակի մեջ և ձևավորել շոկոլադի քերուկով
Բարի ախորժակ