Բանջարեղենի ո՞ր տեսակներն են ազդւմ հասակի վրա

Սնունդ

Եթե ձեր երեխան ցածրահասակ է, ապա նրան հասակ առնելու հարցում կօգնեն նարնջագույն բանջարեղենները:

Երբ արդեն երեխան սկսում է սնվել ավելի կոշտ ուտելիքներով, կարելի է նրա սննդակարգ ներմուծել շատ բանջարեղեններ, հիմնականում՝ նարնջագույնները՝ գազար, նարինջ, քաղցր պղպեղ: Այսպիսով՝ երեխայի հասակի հետ կապված խնդիրներ չեն լինի. հավաստիացնում են Երուսաղեմի համալսարանի գիտնականները:

Իսկ ինչու՞ հենց նարնջագույն:

 

Գիտնականներն ասում են, որ հենց նարնջագույն բանջարեղենն է պարունակում վիտամինների այն խմբաքանակը, որն անհրաժեշտ է երեխայի ճիշտ աճի համար: Սրանք պարունակում են վիտամին С և բետա-կարոտին, որոնք օրգանիզմը պաշտպանում են վնասակար նյութերից և ամրացնում են օրգանիզմի իմունիտետը:

Այս հետազոտությանը մասնակցել է 3-16 տարեկան ավելի քան 300 երեխա: Պարզվել է, որ այն երեխաներն, ովքեր եղել են ցածրահասակ, բայց կերել են նարնջագույն բանջարեղեն, տարվա ընթացքում միջինում 8 սմ-ով հասակ են առել: Իսկ այն երեխաներն, ովքեր շարունակել են սնվել այնպես, ինչպես նախկինում, հասակ են առել 4 սմ:

Հետազոտությանը մասնակցող բժիշկներից մեկը՝ Թալի Սինայն, ասել է, որ այն երեխաներն, ովքեր բարձրահասակ լինելու գենետիկ նախատրամադրվածություն չունեն կարող են դրա բացը լրացնել օգտակար ու վիտամիններով հարուստ բանջարեղենով: 

Այս ամենից բացի, նարնջագույն բանջարեղենները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք անհրաժեշտ են սրտանոթային համակարգի անխափան աշխատանքի համար:

 

 

Գովազդ