Երեխաների համար այնքան կարևոր վիտամին А-ն

Սնունդ

Երեխայի սննդակարգին մշտապես պետք է հետևել:

Բոլոր տարիքներում էլ նրան անհրաժեշտ է վիտամիններով և օգտակար նյութերով հարուստ սնունդ: Օրգանիզմում միկրոտարրերի և վիտամինների պակասը կհանգեցնի առողջական խնդիրների:

Ընդհանուր հասկացություն վիտամինների մասին:

Երեխայի զարգացման հարցում մեծ դեր ունեն վիտամինները: Եթե երեխան չստանա անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ, կթուլանա իմունիտետը, որի հետևանքով փոքրիկը հաճախ կհիվանդանա: Երեխային անհրաժեշտ հիմնական վիտամինները A, C, D վիտամիններն են,  ինչպես նաև B վիտամինների կոմպլեքսը:

Վիտամին A

Վիտամին A ամենաշատը պարունակում է գազարը: Հենց այդ պատճառով վիտամին A կոմպլեքսի հայտնի «կարոտինոիդ» անվանումն առաջացել է հենց անգլերեն carrot (գազար) բառից:

Հիմա հասկանանք՝ ինչու է մեզ ու հատկապես երեխային անհրաժեշտ այս վիտամինը: Մեր օրգանիզմի համար  վիտամին A-ն ունի շատ կարևոր դեր: Դրա շնորհիվ երեխայի հյուսվածքները զարգանում են, համաչափ ու ճիշտ աճում են ոսկորները, ատամները, էպիթելերն ու ճարպաշերտը: Բացի դա, այն բարձրացնում է իմունիտետը: Ապացուցված է, որ այն օգնում է պայքարել չարորակ նորագոյացությունների դեմ:

Եթե երեխայի օրգանիզմում հանկարծ այս վիտամինի պակաս լինի, ապա կարող են առաջանալ հետևյալ խնդիրները. 

  • տեսողության վատթարացում,
  • աչքերի կարմրություն,
  • արցունքոտ աչքեր,
  • մաշկի ակնհայտ խնդիրներ,
  • թեփի առկայություն,
  • ատամի էմալի զգայունություն,
  • սակավարյունություն,
  • հաճախ է վարակվում հարբուխով:

Եվ սա դեռ ամբողջ ցանկը չէ, երբ առկա է վիտամին А-ի պակաս:

Ո՞ր մթերքներն են պարունակում վիտամին А:

Ամենաշատը վիտամին А են պարունակում բուսայուղը, կաթը, սերուցքը, ձկան յուղը, ձուն, թթվասերը:  Կարոտինի տեսքով վիտամին А պարունակում են գազարը, լոլիկը, դդումը, կարմիր պղպեղը: Որպեսզի եփելու ընթացքում մթերքը չկորցնի վիտամին А-ն, եփելիս կաթսայի կափարիչը մի բացեք: Օդի հետ շփման պարագայում վիտամին А-ն ոչնչանում է:

 

Գովազդ