Քաղցր ըմպելիքները ԷԿՕ-ն դարձնում են քիչ արդյունավետ

Սնունդ

Քաղցր ըմպելիքներ խմող կանանց մոտ արհեստական բեղմնավորմամբ հղիանալու հավանականությունը նվազում է:

Նման եզրահանգման են եկել Հարվարդի համալսարանի հետազոտողները, գրում է dailymail-ը: Արհեստական բեղմնավորման ժամանակ օրական մեկ քաղցր ըմպելիքի օգտագործումը երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը նվազեցնում է 12%-ով, իսկ մեկից ավելի խմիչքի օգտագործումը՝ 16%-ով:

Գիտնականները վերլուծել են 2014 թ.-ից մինչև 2016 թվականը արհեստական բեղմանավորման դիմած 340 կանանց տվյալները: Նրանք ուսումնասիրությանը մասնակցել են արհեստական բեղմնավորման երկրորդ փուլում, երբ ձվարաններից դուրս են բերում հասուն ձվաբջիջները: Մասնակիցները պատասխանել են հետազոտողների հարցերին: Արդյունքները ցույց են տվել, որ քաղցր ըմպելիքները նվազեցնում են ԷԿՕ-ի արդյունավետությունը:

Ըստ գիտնականների՝ քաղցր ըմպելիքներն ազդում են ձվաբջիջների քանակի, հասունության, ինչպես նաև կենսունակ էմբրիոնների քանակի վրա: Ըստ նախորդ հետազոտությունների՝ շաքարավազը խթանում է սթրես հորմոնների արտադրությունը, որոնք էլ ազդում են վերականգնողական առողջության վրա: Ձվաբջջի և սաղմերի զարգացմանը կարող է խոչընդոտել արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը:

Աղբյուրը՝ Ankakh.com

Գովազդ