Երեխայի սննդակարգը կազմելիս հաշվի առեք այս խորհուրդները

Սնունդ

Երեխանները շատ արագ են մեծանում, իսկ երեխայի բնականոն աճի և զարգացման համար շատ կարևոր է սնունդը՝ առողջ սնունդը։

Առաջարկում ենք մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես պետք է սնվեն մեր փոքրիկները։

 

  • Երեխայի սննդակարգից բացառեք սառեցված կիսաֆաբրիկատները և տնային պայմաններում պատրաստված պահածոները, երեխան պետք է սնվի միայն թարմ մթերքներով։

 

  • Խորհուրդ չի տրվում երեխային տալ աղացած միս։

 

  • Խանութից կաթ և կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրեք պահպանման պայմաններին, ժամկետներին և բաղադրությանը, ընտրեք կարճ պահպանման ժամկետ ունեցող կաթնամթերք, քանի որ երկար պահպանման ժամկետ ունեցող մթերքը կարող է պարունակել սննդային հավելումներ։

 

  • Մինչև 8 տարեկան երեխաների սննդակարգում կծու համեմունքներ օգտագործել չի կարելի։

  

  • Հնարավորինս սահմանափակեք երեխայի սննդակարգում շաքարը։ Երեխային առաջարկեք քաղցր մրգեր, մեղր (եթե երեխան 3 ատրեկանից բարձր է)։

 

  • Երեխայի սննդակարգում խորհուրդ չի տրվում օգտագործել մարգարին։ Նախընտրելի է օգտագործել սերուցքային կարագ, որի առնվազն 72 տոկոսը կազմում է կենդանական յուղ։

 

  • Աշխատեք երեխայի սննդացանկում ընդգրկել օրգանիզմի համար բոլոր անհրաժեշտ սննդատեսակները՝ միս, ձուկ, հատիկեղեն, ընդեղեն, բանջարեղեն և կաթնամթերք։ Բանջարեղենից նախապատվությունը տվեք գազարին, կաղամբին, սոխին, բազուկին, սխտորին, դդմիկին, պղպեղին, դդումին։ Հատիկեղենից երեխաների համար նախընտրելի են վարսակը և հնդկաձավարը, ընդեղենից՝ գետնանուշը, նուշը, ընկույզը, մսամթերքից՝ հավի և տավարի ոչ յուղոտ միսը։

  

  • Միկրոտարերը՝ յոդը, երկաթը, ցինկը , նպաստում են ուղեղի լավ աշխատանքին։ Երեխան ավելի լավ կսովորի և նորը հեշտ կյուրացնի, եթե հաճախ օգտագործի յոդ պարունակող մթերք՝ ծովամթերք, սխտոր, սպանախ, քունջութի սերմեր, շաղգամ, յոդացված աղ։

 

  • Նախադպրոցական տարիքի երեխան պետք է օրական սնվի չորսից հինգ անգամ, ցանկալի է միշտ նույն ժամերին։ Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի ոչ ավելին, քան 3,5-4 ժամը։ Ուտելիս երեխային մի շտապեցրեք, սնունդը պետք է լավ ծամել, քանի որ այսպես օգտակար նյութերն ավելի լավ են յուրացվում։

 

  • Պակաս կարևոր չէ նաև կերակրի պատրաստման եղանակը։ Երեխայի սննդակարգից բացառեք տապակած և ծխեցված մթերքները՝ նախապատվությունը տալով ջեռեփմանը, շոգեխաշմանը։

 

  •  Սննդաբաններն ու մանկաբույժները համատեղ կազմել են մթերքների սև ցուցակ, որոնք հակացուցված են երեխաներին․

  

  1. կարտոֆիլի չիփս
  2. կարտոֆիլի ֆրի
  3. կետչուպ, մայոնեզ
  4. կարամելային կոնֆետներ
  5. գազավորված ըմպելիքներ
  6. կրեմային թխվածքներ

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն

Գովազդ