Ի՞նչ է պետք
- 1 հավկիթ
- 1 ճ. գ. շաքարավազ
- 5 բաժակ վարսակի փաթիլներ
- 5 բաժակ վարսակի ալյուր
- 0,5 թ.գ. սոդա
- չամիչ
Ինչպե՞ս պատրաստել
Հավկիթը հարել շաքարավազի հետ, ավելացնել վարսակի փաթիլները, խառնել ու 3-4 րոպե թողնել, որ փափկի: Ավելացնել սոդան, վարսակի ալյուրն ու չամիչը և լավ հարել: Խմորը թողնել 10 րոպե, որպեսզի «հանգստանա», այնուհետև ճաշի գդալի չափսով գնդերը շարել ջեռոցի՝ հատուկ թղթե թաղանթով ծածկված թավայի վրա: Եփել 15-20 րոպե`180 աստիճանի ներքո:
Բարի ախորժակ