Բանանով թխվածք պատրաստելու հեշտ եղանակ

Սնունդ

Անհրաժեշտ է՝

Բանան՝ 2 հատ

Կեֆիր՝ 500 մլ

Կարագ՝ 1 ճ/գ

Սպիտակաձավար (մաննի)՝ 330 գ

Շաքարավազ՝ 180 գ

Վանիլին՝ 10գ

Սոդա՝ 1 պտղունց

Աղ՝ 1 պտղունց

 

Ինչպե՞ս պատրաստել

 

  1. Կեֆիրը, շաքարավազը, վանիլինը և աղը խառնել իրար:
  2. Սպիտակաձավարի փոշին և սոդան խառնել իրար, ավելացնել կեֆիրի զանգվածին և լավ հարել:
  3. Բանանը կտրատել 1,5-2 սմ հաստությամբ:
  4. Կարագով պատել ջեռոցի տարան ու ստացված զանգվածի մի մասը լցնել այդ տարայի մեջ: Այնուհետև շարել բանանի կտորներների մի մասը, ապա ավելացնել խմորի մյուս մասը: Այնուհետև դարձյալ բանանի կտորներ շարել:
  5. Խմորը 40 րոպե եփել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում:

 

Բարի ախորժակ