Ինչպե՞ս պատրաստել շոկոլադե նրբաբլիթներ

Սնունդ

Անհրաժեշտ է՝

 

Կաթ՝ 350 մլ

Ձու՝ 2 հատ

Ալյուր՝ 100 գրամ

Կակաո՝ 2 ճ/գ

Ձեթ՝ 3 ճ/գ

Շաքարավազ՝ 2 ճ/գ

Աղ՝ 1 պտղունց

 

Պատրաստման եղանակը՝

 

  1. Ձուն, աղը և շաքարավազը հարել:
  2. Ավելացնել տաք կաթը և շարունակել հարել:
  3. Այնուհետև ալյուրը և կակաոն մաղով անցկացնել և ավելացնել ստացված զանգվածին:
  4. Ավելացնել ձեթը և դարձյալ լավ խառնել:
  5. Տաքացնել թավան, պատել ձեթով, ավելացնել մեկ գդալ խմոր, տարածել ամբողջ թավայով և եփել մեկ րոպե, այնուհետև շրջել և նույնքան եփել խմորի մյուս երեսը:

 

Նրբաբլիթները կարող եք մատուցել բանանով կամ ելակով:

 

Բարի ախորժակ

Գովազդ