Անհրաժեշտ է՝
Կաթնաշոռ՝ 250 գ.
Ձու՝ 1 հատ
Կոշտ պանիր՝ 80 գ.
Բրնձի ալյուր՝ 100 գ.
Փխրեցուցիչ՝ ½ թ/գ
Աղ՝ 1 պտղունց
Քունջութ
Պատրաստման եղանակը՝
- Կաթնաշոռը և ձուն պատառաքաղով հարեք, դարձրեք միասեռ զանգված:
- Ավելացրեք մանր քերված պանիրը:
- Բրնձի ալյուրին ավելացրեք փխրեցուցիչը, աղը և ավելացրեք զանգվածին: Խմորը հանգիստ թողեք 20 րոպե:
- Այնուհետև խմորից պատրաստեք գնդեր կամ օղակներ և վրան լցրեք քունջութ:
- Ջեռոցի թավայի վրա թուղթ փռեք և փքաբլիթները շարեք վրան:
- Փքաբլիթները 30 րոպե եփեք 180 աստիճան տաքություն ունեցող ջեռոցում:
Բարի ախորժակ: